Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ

1911 թ. հունվարի 31 ծնվել է հայտնի բուլղարացի պայծառատես Վանգան

1911 թ. հունվարի 31 ծնվել է հայտնի բուլղարացի պայծառատես Վանգան

Նա այնքան թույլ էր ծնվել, որ ծնողները երկու ամիս անուն չեն տվել, մտածում էին, որ աղջիկը չի ապրի: Նա ոչ միայն ապրեց, այլև անցավ շատ փորձությունների միջով ու դարձավ XX դարի ամենահայտնի դեմքերից:

 

Կանխագուշակ Վանգան  անկասկած տեսարժան էր Բուլղարիայում: Ոչ պարզ ճակատագիրը, անսովոր ունակությունները, համաշխարհային ճանաչումը, ողջ աշխարհից նրա շուրջը հավաքվող ամբոխը ստեղծել են լեգենդների հսկա մի շարք, և այժմ դժվար է հասկանալ, որտե՞ղ է ճիշտը, որտե՞ղ` հորինվածը:


Վանգելիա Դիմիտրովան (ամուսնական՝ Գուշտերովա), որին ամբողջ աշխարհը գիտեր Վանգա անունով, ծնվել է 1911 թ. հունվարի 31-ին` Ստրումիցում, ժամանակակից Մակեդոնիայի Հանրապետության տարածքում:


Հայրը առաջին համաշխարհային պատերազմի սկզբում մոբիլիզացվել է բուլղարական բանակ: Մայրը մահացել է, երբ Վանգան ընդամենը 4 տարեկան էր: Աղջիկը մեծանում էր հարևանուհու տանը: Պատերազմից վերադառնալով՝ այրիացած հայրը նորից ամուսնացավ:


Մի անգամ, երբ 12-ամյա Վանգան դաշտում էր, ուժեղ փոթորիկ բարձրացավ, քամին բարձրացրեց նրան և մի կողմ շպրտեց: Երբ աղջկան գտան, նա սարսափելի վախեցած էր, իսկ աչքերը լցվել էին ավազով: Տեսողությունը սկսեց կորցնել, բուժումը չէր օգնում, իսկ վիրաատության համար ծնողները գումար չունեին: Այդ դեպքից 4 տարի անց նա ամբողջովին կորցրոց տեսողությունը։ Վանգելիային ուղարկեցին կույրերի տուն, որտեղ մնաց 3 տարի:


Աստիճանաբար սկսեցին դրսևորվել նրա անսովոր ունակությունները ու գնալով ավելի ու ավելի ուշադրության արժանի դարձան Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին: Բացարձակ ճշգրտությամբ Վանգան ասում էր` որտե՞ղ փնտրել կորած կենդանուն ու գտնում էին նրա կողմից նշված վայրում: Վանգայի պայծառատեսության փառքը  տարածվեց շրջակայքում, նրա մոտ սկսեց մարդկային խմբերի հոսք: Շուտով նա փառաբանվեց  նաև որպես տարբեր հիվանդությունների բժշկող և սովորաբար բուժում էր  բուժիչ խոտաբույսերով:


Վանգային սկսեցին խորհուրդների համար դիմել ամենատարբեր իրավիճակներում: Օգնում էր բոլորին: Այդպես ծնվեց Վանգայի մասին լեգենդը: Բուլղարացի գիտնական  Գեորգի Լոզանովը հետևում էր Վանգային ավելի քան 25 տարի և նշել է այդ ընթացքում իրականացած 7000 կանխատեսումների մասին: Լոզանովը եկել է եզրահանգման, որ համընկնման տոկոսը նշանակելիորեն ավելի բարձր է պատահականից` հասնելով 80%-ի:  


Ասում են, որ գուշակումների իրականացման թվում է նաև Հիտլերի պարտության կանխատեսման պատմությունը: Վանգան առերես նրան ասել է. «Հանգիս´տ թող Ռուսաստանին, դու կպարտվես»: Իր կանխատեսումների հաստատման համար նրա պահապաններին ուղարկել է մեկ այլ փողոցի վրա գտնվող տուն, որտեղ ծնում էր զամբիկը և մանրամասն նկարագրել է` ինչպիսի՞ տեսք կունենա դեռ նոր ծնվող  մտրուկը: Ամեն ինչ ճշգրտությամբ համընկել է։ Ֆյուրերը լքել է Վանգային` կատաղության մեջ:


Ստալինի մահվանից կես տարի առաջ նա կանխատեսել է նրա վախճանը, որի համար բանտ է նետվել, սակայն ազատվել է այն բանից հետո, երբ կանխատեսումը ճշգրտությամբ կատարվել է:


Վանգան կանխատեսել էր Ջոն Քենեդիի մահափորձը` 1963 թ., Չեխոսլովակիայի դեպքերը` 1968 թ., Ռոբերտ Քեննեդիի սպանությունը, Նիքսոնի հաղթանակը ԱՄՆ-ի ընտրություններում և այլն:


Իր գործունեության 55 տարում Վանգային այցելել է ավելի քան միլիոն մարդ: Այցելությունների հաշվին գոյացած գումարով կառուցել է Սուրբ Պարսակևի տաճարը, չնայած եկեղեցու հետ նրա հարաբերությունները լարված էին: Ռուսական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչները կարծում էին, որ նա հեթանոս էր, քանի որ ընդունում էր վերամարմնավորումը: Այնուամենայնիվ, Վանգան հետևում էր բոլոր եկեղեցական պասերին ու տոներին ու խորապես կրոնական էր:


Նրա ունակությունները ընդունվել են Բուլղարիայի կառավարության կողմից, և 1967 թ. Վանգան ձևակերպվել է պետական ծառայող:


Վանգան մահացել է 1996 թ. օգոստոսի 11-ին։ Նրա մարգարեությունները մինչ օրս հանգիստ չեն տալիս մեկնաբաններին:

Սկզբնաղբյուր. calend.ru
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Ապրիլի 30-ին ծնվել է շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերը
Ապրիլի 30-ին ծնվել է շվեյցարացի հոգեբույժ Օյգեն Բլեյլերը

Պոլ Օյգեն Բլեյլերը ծնվել է 1857 թ. ապրիլի 30-ին Ցյուրիխի (Շվեյցարիա) մերձակայքում գտնվող փոքր քաղաքում: Նա ուսումնասիրել է բժշկություն, ավելի ուշ սովորել է Փարիզում, Լոնդոնում, Մյունխենում, որից հետո...

Ապրիլի 28` Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր
Ապրիլի 28` Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր

Աշխատանքի միջազգային կազմակերպությունը  (International Labour Organization, ILO, հայերեն՝ ԱՄԿ) ապրիլի 28-ը Աշխատանքի անվտանգության պաշտպանության համաշխարհային օր է  հայտարարել...

Ապրիլի 28-ը Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր
Ապրիլի 28-ը Քիմիական վտանգից մարդու իրավունքների պայքարի օր

Ամեն տարի ապրիլի 28-ը Ռուսաստանում նշվում է որպես Քիմիական վտանգից մարդու իրավունքների  պայքարի օր կամ Քիմիական անվտանգության օր...

1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են ՓԱՄՊԵՐՍ մանկական տակաշորերը
1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են ՓԱՄՊԵՐՍ մանկական տակաշորերը

Փամպերսները մարդկության օգտակար հայտնագործություններից են։ 1965 թ. ապրիլի 27-ին ԱՄՆ-ում արտոնագրվել են միանվագ օգտագործման տակաշորերը՝ «Փամպերս» առևտրային ապրանքանիշով...

Ապրիլի 27-ը՝ Անասնաբույժի միջազգային օր
Ապրիլի 27-ը՝  Անասնաբույժի միջազգային օր

Ապրիլի 27-ին իրենց տոնը նշում են ամենաբարի մասնագիտություններից մեկի ներկայացուցիչները՝ անասնաբույժները: Բժիշկները, ովքեր բուժում են թռչուններին և կենդանիներին, իհարկե, չեն սպասում իրենց...

Ապրիլի 26-ը Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային օր
Ապրիլի 26-ը Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային օր

Ինտելեկտուալ սեփականությունը թանկ արժի։

Ամեն տարի ապրիլի 26-ը նշվում է որպես Ինտելեկտուալ սեփականության համաշխարհային օր (World Intellectual Property Day)...

Ապրիլի 25-ը` Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր
Ապրիլի 25-ը` Մալարիայի դեմ պայքարի համաշխարհային օր

Հիվանդացության դեպքերի 90%-ը բաժին է ընկնում Աֆրիկայի հարավային Սահարայի տարածաշրջանին:

Քանի դեռ հիվանդությունը կա, կլինի ոչ միայն վախ, այլև՝ հույս: Սեմուել Բատլեր...

1873 թ ապրիլի 24-ին ծնվել է շվեյցարացի հոգեբան, ֆունկցիոնալիզմի ներկայացուցիչ Էդուարդ Կլապերեդը
1873 թ ապրիլի 24-ին  ծնվել է շվեյցարացի հոգեբան, ֆունկցիոնալիզմի ներկայացուցիչ Էդուարդ Կլապերեդը

Էդուարդ Կլապերեդը ծնվել է 1873 թ. ապրիլի 24-ին Ժնևում: Բնական գիտություններ և բժշկություն ուսումնասիրելու հետ մեկտեղ նա իրեն նվիրել է հոգեբանությանը, որն ուսումնասիրել է Թեոդոր Ֆլերնոյի՝ իր հարազատ ազգակցի մոտ...

ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
ԵՂԵՌՆԻ ԶՈՀԵՐԻ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ

Խորհրդային Հայաստանում երկար ժամանակ եղեռնի թեմայի վրա արգելք էր դրված: Վերջին անգամ եղեռնի զոհերի հիշատակին Հայաստանում եկեղեցիների զանգերը ղողանջել են 1926թ. ապրիլի 24-ին...

Ապագա բժիշկ (1263-64) 6-7.2012 Ապրիլ
Ապրիլի 24-ը Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր
Ապրիլի 24-ը Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր

Էկոլոգիական տարեթվերի օրացույցում ապրիլի 24-ը նշվում է որպես Լաբորատոր կենդանիների պաշտպանության համաշխարհային օր, որը հաստատվել է կենդանիների վրա հիվանդագին փորձերի դեմ Միջազգային Ասոցիացիայի...

1833 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց գազավորված ջուրը
1833 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց գազավորված ջուրը

Այսօր գազավորված ջուրը հայտնի է ամբողջ աշխարհում։ 1833 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ-ում արտոնագրվեց գազավորված ջուրը: Այդ «հայտագործությամբ» աշխարհը պարտական է բրիտանացի քիմիկոս, աստվածաբան և փիլիսոփա Ժոզեֆ Պրիստլիի, ով...

Ապրիլի 23-ը Գրքերի և հեղինակային իրավունքի համաշխարհային օր
Ապրիլի 23-ը Գրքերի  և հեղինակային իրավունքի համաշխարհային օր

Գրքի շնորհիվ մենք առաջին հեևթին հնարավորություն ունենք ձեռք բերելու գիտելիքներ,  ստանալու գաղափարներ
Ապրիլի 23-ը՝ համաշխարհային գրականության խորհրդանշական տարեթիվը, առիթ է դարձել Գրքի և հեղինակային իրավունքի...

Ապրիլի 23-ը Հոգեբանի համաուկրաինական օր
Ապրիլի 23-ը Հոգեբանի համաուկրաինական օր

Ճանաչիր քեզ՝ եղիր երջանիկ...

Նախորդ հարյուրամյակի ականավոր հոգեբաններից Ժան Պիաժեն (Jean Piaget)  կանխատեսել է, որ XXI հարյուրամյակում հոգեբանությունը կդառնա առաջավոր գիտություններից մեկը: Ըստ էության նրա կանխատեսումը...

Ապրիլի 22-ը Երկրի միջազգային օրն է
Ապրիլի 22-ը Երկրի միջազգային օրն է

Այսօր մեր մեծ տան տոնն է,  այսօր ո՛չ միայն մեծ, այլև իրապես գլոբալ տոն է՝ մեր ընդհանուր հարմարավետ տան տոնը, Մայր-Երկրի միջազգային օրը (International Mother Earth Day), որն անց է կացվում...

1884 թ. ապրիլի 22-ին ծնվել է ավստրիացի հոգեբան Օտտո Ռանկը
1884 թ. ապրիլի 22-ին ծնվել է ավստրիացի հոգեբան Օտտո Ռանկը

Ռանկը փորձել է ստեղծել այլընտրանքային գիտական մոտեցում՝ հիմք ընդունելով մարդուն՝ մտքի գիտակից մեկնաբանին և գործողության նախաձեռնության ըմբռնողին...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ